Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովին

Ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովին
25.01.2014 | 16:57

Փետրվարի 13-ին Մոսկվայի պետական պատկերասրահում կբացվի «Նռան գույնի ցուցահանդես» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է լինելու անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն նկարներ, էսքիզներ, կոլաժներ՝ Սերգեյ Փարաջանովի ընկերների անձնական հավաքածուներից, ինչպես նաև՝ ցուցանմուշներ՝ Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի հավաքածուներից: Ցուցանմուշներում կլինեն Փարաջանովի ընկեր և լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարները, որոնք գեղարվեստորեն արտացոլում են ռեժիսորի կյանքը, նրա ավանդույթների շարունակողներին՝ Այմագուլ Մենլիբանին, Թեջալ Շախին, Տաուս Մախաչևային, Մետյու Բարնին: Սրանից զատ՝ ցուցահանդեսում կցուցադրվի «Փարաջանով» ֆիլմը, կներկայացվեն նաև նախկին նկարներ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ